ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Զաքիր Հասանովը սպառնում է «կոշտ պատասխանով»

Զաքիր Հասանովը սպառնում է «կոշտ պատասխանով»
11.10.2016 | 23:18

Ադրբեջանի պաշտպանության նախարարը պնդում է, թե հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակը վատացել է, հայկական կողմն առավել հաճախակի է դարձրել «սադրանքները»: «Ադրբեջանի բանակը հաջողությամբ կանխում է դրանք, սակայն այսուհետ պետք է առավել կոշտ պատասխան տա»,- հայտարարել է Զաքիր Հասանովը՝ այցելելով առաջնագծում ծառայող զինվորներին:

Նա կրկին պնդել է, թե ղարաբաղյան հարցում բանակցային գործընթացը փակուղի է մտել, քանի որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որևէ դրական քայլ չի անում կարգավորման ուղղությամբ: «Նրանք ուզում են, որ այս հարցը կրկին դուրս գա միջազգային օրակարգից՝ ժամանակ ձգելու համար, սակայն մենք չպետք է նրանց նման հնարավորություն տանք: Այս հակամարտություն պետք է շուտափույթ կարգավորվի»,- ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը:

Հասանովը անդրադարձել է նաև Հայաստանի ձեռք բերած ռուսական «Իսկանդեր» հրթիռային համալիրին: «Մենք այդ հրթիռների վերաբերյալ մարտավարական-տեխնիկական ողջ տեղեկատվությունն ունենք և կարող ենք ասել, որ այն չի փոխել ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում: Ադրբեջանի զինված ուժերը կարող են խոցել այդ հրթիռները և ոչնչացնել հակառակորդի ռազմական ենթակառուցվածքը ցանկացած տարածության վրա»,- հայտարարել է Զաքիր Հասանովը:

Դիտվել է՝ 1567

Մեկնաբանություններ